Ներքին 1 տարի առաջ - 16:50 24-09-2025

Քաղաքական խոսո՞ւյթ, թե՞ բռնության կոչ․ Փաշինյանի ուղերձները վտանգավոր են ընկալվում

Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի դաժան սպանության դեպքը, որն իրավապահներն այժմ քննում են սպանության և ապօրինի հրազենի շրջանառության հոդվածներով, նորից սրում է հանրային հարցադրումը՝ արդյո՞ք Հայաստանում բռնության աճը միայն քրեական երևույթ է, թե ունի նաև քաղաքական հռետորաբանության հետևանքներ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին հաճախ հանրային հարթակներում կիրառել է կոշտ և երբեմն՝ բացահայտ սպառնալիք հիշեցնող ձևակերպումներ, որոնք կարող են տարբեր քաղաքացիների կողմից ընկալվել որպես ուղղակի հորդոր՝ հաշվեհարդարի, վրեժի կամ ուժային լուծումների համար։ Դրանցից ամենահնչեղներն են՝ «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը…», «Պետք է վերցնել պողպատե մուրճ․․․», «Ասֆալտ կուտեք ու բորդյուր կլիզեք», «Պետք լինի՝ ոչ միայն ասֆալտին կփռենք, այլ նաև պատերով կտանք…» և այլ նմանատիպ ձևակերպումներ։

Այս համատեքստում հարց է ծագում՝ երբ երկրի ղեկավարն կիրառում է նման արտահայտություններ, արդյո՞ք որոշ քաղաքացիներ դրանք չեն ընկալում բառացիորեն՝ որպես «արտոնություն» գործելու կամ հարձակվելու իրենց «թշնամիների» դեմ։ Քանի որ Փաշինյանի վերոհիշյալ ուղերձները հաճախ ուղեկցվել են ընդդիմության հասցեին ուղղված սպառնալիքներով կամ մեղադրանքներով, որոշ քաղաքացիներ կարող են այդ բառերը չընկալել փոխաբերական իմաստով, այլ որպես իրական գործողությունների լեգիտիմացում։ Այսպիսով՝ իշխանության բարձրագույն մակարդակում հնչող հռետորաբանությունն իր քաղաքական հետևանքներից բացի՝ կարող է ունենալ նաև շատ կոնկրետ, ուղղակի և վտանգավոր հետևանքներ՝ հասարակության ներսում բռնության և հաշվեհարդարի մթնոլորտի խրախուսման տեսքով։

Oragir.News–ը թեմայի շուրջ խոսեց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, ով նշեց, որ Նիկոլ Փաշինյանի լեզվամտածողությունը, ոչ հավասարակշիռ վարքը և քաղաքական հռետորաբանությունը դարձել են հասարակական ճգնաժամի լուրջ խթան։ Այս երևույթը միայն քաղաքական դաշտում բևեռացում չի առաջացրել, այլ ներթափանցել է ընտանիքներ, միջանձնային հարաբերություններ ու նույնիսկ համայնքային կառուցվածք։ Սա, անկասկած, լուրջ գիտական վերլուծության ու հանրային արձագանքի կարիք ունեցող խնդիր է։

«Անցնող 30, 35 տարիներին, հակառակ բոլոր քաղաքական բախումներին, բարդություններին, լարվածություններին՝ քաղաքական բախումը երբեք ընտանեկան միջավայր չի տեղափոխվել։ Այսօր գրեթե բոլորը միաբերան ասում են, որ աննախադեպ է՝ ընտանիքում իրար հետ չեն խոսում, գերդաստանում ընտանիքի անդամներն իրար հետ չեն խոսում, և այս ամբողջ բացասական լիցքը գալիս է հենց իշխանության ու հատկապես Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքից», – ընդգծեց Մանուկյանն, ապա հավելեց,- «Դրանից բխող մյուս լուրջ հետևանքը hանցագործությունների աննախադեպ աճն է։ Գրեթե ամեն օր լրատվամիջոցներում հայտնվում են լուրեր սպանությունների, դանակահարությունների, կրակոցների, հաշվեհարդարների մասին»։

Բազմաթիվ քննադատներ են հանցավորության և սոցիալական լարվածության աճը կապում Փաշինյանի հռետորաբանությանը հետ։ Նրանց կարծիքով՝ մարդիկ տեսնում են՝ ի՞նչ օրենք, ի՞նչ դատարան, Նիկոլ Փաշինյանը կարող է անել այն, ինչ ուզում է՝ հարձակվել եկեղեցու վրա, ասֆալտին պառկեցնել, սպառնալ կամ վիրավորել մարդկանց, և որևէ իրավական հետևանք չկրելով, շարունակել պաշտոնավարելը։ Քաղաքացին էլ ընդօրինակում է պետության ղեկավարին ու սկսում է նույն կերպ պատկերացնել իր հարցերի լուծումը՝ ընտանիքում, փողոցում, թաղում, համայնքում։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև