Արտաքին 1 տարի առաջ - 23:23 23-09-2025

Իրանը և Ռուսաստանը ութ նոր ատոմակայանի կառուցման համաձայնագիր կստորագրեն

Իրանը և Ռուսաստանն ութ նոր ատոմակայանների կառուցման մասին համաձայնագիր կստորագրեն, IRNA գործակալությանը հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխնախագահ և նախագահ Մոհամմադ Էսլամին:

«Երկու կառավարությունների միջև կնքված պայմանագիրը նախատեսում է, որ Ռուսաստանը կկառուցի ութ ատոմակայան, որոնցից չորսը գտնվում են Բուշերում, և ըստ պայմանագրի՝ Իրանը պարտավոր է տեղեկացնել ռուսական կողմին լրացուցիչ ատոմակայանների կառուցման մասին»,- ասել է Էսլամին:

Նա նշել է, որ այս համաձայնագրի երկրորդ մասի իրականացման համար անհրաժեշտ բանակցություններն ու հետազոտություններն ավարտվել են, և ատոմակայանների համար հողամասերը ընտրվել, պատրաստվել և սարքավորման են ենթարկվել:

«Ավելի վաղ այցելություններ են կատարվել այդ ատոմակայանների շինհրապարակներ, պայմանագրային բանակցություններ են անցկացվել, և այս շաբաթ համաձայնագրի ստորագրմամբ այն ավտոմատ կերպով կմտնի շահագործման փուլ՝ նախագծման, ինժեներական և լրացուցիչ գործունեության առաջխաղացման համար»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին