Արտաքին 1 տարի առաջ - 22:59 23-09-2025

Իտալիան ներկայացրել է Պաղեստինի պետականությունը ճանաչելու իր պայմանը

Իտալիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը միայն այն դեպքում, եթե բոլոր իսրայելցի պատանդներն ազատ արձակվեն, և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը զրկվի կառավարությունում ցանկացած դերից:

Ըստ Reuters-ի՝ երեքշաբթի հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորքում ելույթ ունենալով՝ Մելոնին հայտարարել է, որ միջազգային ճնշումը պետք է ուղղված լինի ՀԱՄԱՍ-ի, այլ ոչ թե Իսրայելի վրա, քանի որ նա է սկսել պատերազմը և խոչընդոտում է դրա ավարտին՝ հրաժարվելով հանձնել պատանդներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաղեստինի պետությունը ճանաչել են Միացյալ Թագավորությունը, Կանադան, Պորտուգալիան, Ավստրալիան եւ Ֆրանսիան։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան