Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:48 23-09-2025

Պետից կուզեմ իմանամ՝ իրա աշխատողները ոստիկա՞ն են, թե՞ գողական. պարեկները վիճել են Վարդան Ղուկասյանի խոսնակի եղբոր հետ

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդում է իրականացվում։

Մեր աղբյուրները նշում են, որ 2 ամսից ավելի ապօրինի կերպով Հասմիկ Վիրաբյանի ազատությունը սահմանափակել են, ինչը Վիրաբյանի մոտ առողջական խնդիրներ է առաջացրել։

Oragir.News-ի տեղեկություններով` պարեկները վիճել են Հասմիկ Վիրաբյանի եղբոր` Ժորա Ստեփանյանի հետ։ Ստեփանյանի հետ լեզվակռվի մեջ են մտել, քաշքշել։

Տեղեկության վերաբերյալ Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Ժորա Ստեփանյանից։ Մեզ հետ զրույցում Ստեփանյանը չհերքեց, որ նման միջադեպ է եղել իր և պարեկային ծառայողների միջև։

Բանն այն է, որ պարեկային ծառայողները կանգնեցնում են Ստեփանյանի մեքենան, ստուգում են՝ Ժորա Ստեփանյանը կապե՞լ է ամրագոտին, թե՞ ոչ։

Ստեփանյանն ասում է, որ ինքը կապել է ամրագոտին, բայց կողքի ուղևորը ոչ, որովհետև սրտի հետ խնդիրներ ունի։ Ժորա Ստեփանյանն ասում է, որ պարեկային ծառայողները իրենց պահել են լպիրշ, վիճել են իր հետ։

«Ոչ առաջին դեպքն է, ոչ էլ երկրորդը։ Միտումնավոր ակտ կգրեն, կհետապնդեն, ամեն ինչ կենեն, որ պռավից զրկեն։ Գուզեմ պարեկների պետին էրթամ ըսեմ` ձեր աշխատողները գողակա՞ն են, խուլիգա՞ն են, թե՞ ոստիկան, որ մենք էլ հասկնանք՝ ինչ ձև խոսանք»,- նշել է Ժորա Ստեփանյանը։

Նկատենք, որ մի քանի օր առաջ ևս Հասմիկ Վիրաբյանի եղբայրը դարձյալ իրավապահների ուշադրության կենտրոնում էր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում