Ներքին 1 տարի առաջ - 11:14 23-09-2025

Ադրբեջանական հերթական նավը՝ ԵՄ «սև ցուցակի» թեկնածու. այն համարվում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս. «Հետք»

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի նախագծում ներառել է նաեւ ադրբեջանական «Խանքենդի» լցանավը (տանկեր), որը ԵՄ-ն համարում է ռուսական «ստվերային նավատորմի» մաս: Փաթեթը դեռ պետք է ընդունվի ԵՄ անդամ երկրների կողմից, սակայն «Հետքի» տրամադրության տակ են դրա մանրամասները: Այս մասին գրում է «Հետք»-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առայժմ վերջին՝ 18-րդ փաթեթը Եվրամիության խորհուրդն ընդունել էր այս տարվա հուլիսին: Ի թիվս այլ գործողությունների՝ ԵՄ-ն Ռուսաստանի հետ առնչություն ունեցող 105 նավ էր ավելացրել իր «սեւ ցուցակում»:

«Նավթատար լցանավերի «ստվերային նավատորմի» մաս կազմող կամ Ռուսաստանի էներգետիկ եկամուտներին նպաստող նավերի գործունեությունը հետագայում սահմանափակելու համար Եվրոպական խորհրդի 2025/1495 որոշմամբ 105 նավ է ավելացվում 2014/512 որոշմամբ սահմանված նավերի ցուցակին, որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ անդամ երկրների նավահանգիստներ եւ շլյուզներ, ինչպես նաեւ օգտվել ծովային տրանսպորտի հետ կապված ծառայությունների լայն շրջանակից»,- ասվում էր Եվրամիության խորհրդի կողմից հուլիսին ընդունված կանոնակարգում:

Այս 105 նավերի մեջ տեղ էին գտել Ադրբեջանի դրոշի տակ լողացող «Շուշա» (Shusha, օկուպացված Շուշի քաղաքի ադրբեջանական անվանումը) եւ «Ղարաբաղ» (Karabakh) լցանավերը, որոնք նախատեսված են հում նավթ տեղափոխելու համար: Սրանց ԵՄ «սեւ ցուցակ» ներառելու հիմնավորումը եղել է այն, որ, ըստ եվրոպական կողմի, ադրբեջանական այս նավերը տեղափոխում են հում նավթ կամ նավթամթերք, որի ծագման երկիրը Ռուսաստանն է, կամ որն արտահանվում է Ռուսաստանից՝ կիրառելով նավագնացության ոչ ստանդարտ եւ բարձր ռիսկային մեթոդներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան