Ներքին 11 ամիս առաջ - 09:49 23-09-2025

Ջրային կոմիտեն նոր նախագահ ունի

Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամազդ Ղալամքարյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ: