Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:06 22-09-2025

Գոյություն չունի «Իրական Հայաստան» կամ «Չորրորդ հանրապետություն». դրանք Ադրբեջանի պահանջների փաթեթներ են

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Գոյություն չունի «Իրական Հայաստան» կամ «Չորրորդ հանրապետություն» կոնցեպտ, գաղափարախոսություն ևն։

Սրանք ընդամենը աղմկահարույց անուններով խշխշան ու փայլուն կոնֆետի թղթեր են, որի մեջինը ոչ թե կոնֆետ է, այլ քա... Ադրբեջանի պահանջների փաթեթ։

Նիկոլենք ինչն են լավ անում, դա այսպիսի փուչ «իմաստներ» գեներացնելն է ու դրանց շուրջ աղմկոտ փաթեթավորում ապահովելն է։

Դրանք քննարկելը ոչ միայն իմաստ չունի, այլև վտանգավոր է, որովհետև քննարկումը հանրության մոտ տպավորություն է ստեղծում, թե քարոզչական այդ կտերն իրական ինչ-որ բովանդակություն ունեն, այնինչ առաջին հերթին հենց դրանց հեղինակներն են, որ չեն հավատում այդ փուչիկներին...

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է