Ներքին Միտք 11 ամիս առաջ - 12:13 21-09-2025

ԵԿՄ-ն կարող է լուծարվել. սահման պահելու փոխարեն կսկսի զբաղվել դաստիարակությամբ

Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԵԿՄ անդամ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն անդրադարձել է այն լուրերին, որ Երկրապահ կամավորների միությունը հնարավոր է առաջիկայում լուծարվի, իսկ երկրապահներն այլևս սահման չպահեն:

«Քանի դեռ անհրաժեշտությունը կա, երկրապահը սահմանները պահի, երկրապահը պահելու է սահմանները, երբ որ խաղաղությունը կկնքվի վերջնական և սահմանին կանգնած կլինի հայ սահմանապահը, երկրապահը կզբաղվի արդեն այն գործունեությամբ, որով հիմա էլ զբաղվում է, մատաղ սերնդի դաստիարակությամբ, մեր ոգով»,- նշել է նա։

Ռոմիկ Մխիթարյանն իր խոսքում, ամեն դեպքում, չի բացառել Երկրապահ կամավորական միության լուծարվելը:

Մանրամասները՝ տեսանյութում: