Ներքին 1 տարի առաջ - 09:35 20-09-2025

Բանավոր մեկնաբանություններն էական չեն․ Արարատ Միրզոյան

Մենք այսօր էլ պատրաստ ենք րոպե առաջ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման տեղի և վայրի մասին խորհրդակցությունները: Այս մասին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ «Թրամփի ուղու» շուրջ դետալները հստակեցվելու են Հայաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով։

«Իսկ ադրբեջանական կողմի հետ կան ընդհանուր պատկերացումները և դրանք արտահայտված են ստորագրված վաշինգտոնյան հռչակագրում, որտեղ ամրագրված է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու 2 երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության, իրավազորության ներքո անխոչընդոտ, փոխադարձ առավելություններով»,-ասաց նա։

Նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց՝ պայմանավորվել են այն կետերի շուրջ, որոնք գրված ու հրապարակված են, «մնացած բանավոր մեկնաբանություններն էական չեն»։

«Մենք ինչպես նախաստորագրելու պահին, ինչպես դրանից առաջ, երբ տեքստը համաձայնեցված էր մարտի կեսերին, հայտարարեցինք, որ պատրաստ ենք րոպե առաջ սկսել ստորագրման տեղի ու վայրի վերաբերյալ խորհրդակցությունները։

Հիմա էլ պատրաստ ենք»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք՝ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում

Ձեզ գուցե հետաքրքրի