Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:51 19-09-2025

Գյումրեցու տոնը չէինք խլում․ հարցը այն է՝ ինչքանով այդ օրը տոն կդառնա. ավագանու անդամ

Քաղաքային իշխանության ներկայացուցիչները չեն կողմնորոշվում՝ տոնե՞լ, թե՞ չտոնել «Գյումրու օրը»։ Ավագանու վերջին նիստում որոշվեց, որ պիտի չտոնեն «Գյումրու օրը»։

Հետո Գյումրիի քաղաքպետը նիստի ավարտից հետո փոխեց որոշումը։ Վարդան Ղուկասյանը սոցցանցի գրառումով տեղեկացրեց, որ ամեն տարվա նման անցկացվելու է քաղաքի օրը։ Ամսի 22-ին հրավիրվել է ավագանու արտահերթ նիստ, որպեսզի հաստատվի միջոցառման օրը։ «Գյումրու օր» միջոցառման համար բյուջեից պահանջվում էր 14 մլն դրամ, վերջին նիստում 6 մլն, իսկ հիմա բոլորովին այլ թիվ է ներկայացվել 15 մլն. դրամ։

Oragir.News-ը զրուցել է Գյումրիի ավագանու «Իմ հզոր» համայնք խմբակցության անդամ Սուսաննա Մոսոյանի հետ։

«Գյումրեցու տոնը չէինք խլում․ հարցը այն է՝ ինչքանով այդ օրը տոն կդառնա։ Բյուջեի ամեն դրամը պիտի նպատակային ծախսվի»։ Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում