Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 21:36 19-09-2025

Գյումրեցի Շեկոյի՝ Արտյոմ Կարապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Մոտ երկու ամիս առաջ Գյումրիի կենտրոնական հատվածում գտնվող «Գյումրի Հացատան» դիմաց, հնչել են կրակոցներ։ Վիճաբանություն է տեղի ունեցել, ծեծկռտուք, որն ավարտվել է կրակոցներով։ Վիճաբանության մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց էր արձակել և դիմել փախուստի։

Oragir.News-ի ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ` Շեկոյի՝ Արտյոմ Կարապետյանի որդին՝ Վ. Կ.-ն, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ Վ.Կ.-ն ձերբակալվել է։

Նշենք, որ Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Ըստ շրջանառվող լուրերի` վիճաբանությունը քաղաքական ենթատեքստ ունի, կապված է մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ։ Բանն այն է, որ Արտյոմ Կարապետյանի (Շեկոյի) որդին Մարտուն Գրիգորյանին չի ներում այն բանի համար, որ իր հորը սպանողի հորեղբորը օգնեց, որպեսզի դառնա Գյումրիի քաղաքապետ։ Քաղաքում մշտապես եղել են խոսակցություններ Ղուկասյան և Գրիգորյան ընտանիքների մեջ թշանամանքի մասին։

Հիշեցնենք, որ 2013 թ. ապրիլի 23-ին Վահե Ղուկասյանն իր մոտ ապօրինի պահվող հրազենով փորձել է սպանել Հարություն Խաչատրյանին (Քավոր Հարութ), սակայն չի կարողացել: Վահե Ղուկասյանը այդ օրը հետևել է քավոր Հարութին, և տեսնելով, որ մեքենայից նա դուրս է գալիս դստեր հետ՝ կրակել է նրանց ուղղությամբ, այդ պահին մեքենայից դուրս է եկել Շեկոն և փորձելով պաշտպանել ընկերոջ ու նրա դստեր կյանքը՝ իր մոտ պահվող հրազենով փոխադարձ կրակոցներ է հնչեցրել Վահեի ուղղությամբ:

Արտյոմ Կարապետյանը, ստացած վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է, իսկ Հարություն Խաչատրյանի կյանքը բժշկական միջամտության արդյունքում հաջողվել է փրկել:

Գյումրիի ընտրություններից հետո, երբ Մարտուն Գրիգորոյանը մի քանի օր անց հայտարարեց, որ «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին, այդ պահից սկսած Գրիգորյանի անձը սկսվեց թիրախավորվել ոչ միայն իշխանության ներկայացուցիչների կողմից, այլ նաև նրանց, ովքեր Ղուկասյան ընտանիքի հետ խնդիրներ են ունեցել։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին