Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:03 19-09-2025

Անձևրից հետո Երևանում երթևեկությունը կրկին կաթվածահար է եղել

Կարճատև անձրևը բավարար եղավ, որպեսզի մայրաքաղաքի երթևեկությունը կոլապսի ենթարկվի, ու գրեթե բոլոր հիմնական փողոցները վերածվեն ավտոմեքենաների շարանների։

Ճանապարհների խցանումները ամեն եկող անձրևի հետ առաջացնում են անհաղթահարելի խցանումներ: Տեղեկատվական քարտեզների վրա Երևանի կենտրոնը փայլում է մուգ կարմիրով՝ խցանումների ամենաբարձր մակարդակով, մինչդեռ հերթական անգամ համոզվեցին, որ քաղաքային իշխանությունները անպատրաստ են ու անարձագանք են թողել այս իրավիճակը։

Տարիներ շարունակ փորձագետներն ու քաղաքացիները բարձրաձայնում են, որ Երևանի փողոցները չունեն բավարար ջրահեռացման համակարգեր։ Անձրևի յուրաքանչյուր լիտր վերածվում է լճացած ջրի՝ հատկապես Արշակունյաց, Տիգրան Մեծի, Կոմիտասի և Մաշտոցի պողոտաներում, ինչպես նաև Կենտրոնի գրեթե բոլոր խաչմերուկներում։



Ըստ Yandex քարտեզի՝ Երևանում 10 բալանոց խցանում է

Սակայն քաղաքապետարանը կարծես կրկին զբաղված է կոսմետիկ բարեփոխումներով՝ փոխարինելով սալիկներ, ներկելով կանգառներ, բայց մոռանալով հիմնականի մասին՝ հասարակական ենթակառուցվածք ու ճկուն երթևեկային կառավարում։ Խցանումները միայն անհարմարություն չեն։

Դրանք նշանակում են ուշացած շտապօգնություն, փակված հրշեջ ճանապարհներ ու հետաձգված հասարակական տրանսպորտ։ Քաղաքը ուղղակի կանգ է առնում ամեն անգամ, երբ անձրև է գալիս։

Ակնկալում ենք, որ նախքան Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումը հիշյալ խնդիրները որոշ չափով կլուծվեն, որ յուրաքանչյուր անձրևից հետո քաղաքում հեղեղումներ չլինեն, երթևեկությունն էլ կաթվածահար չլինի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր