Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:17 19-09-2025

Փաշինյանը աստղային հիվանդությամբ է սկսել տառապել, բայց ինքը չի բացել արցախյան էջը, որ ինքն էլ փակի․ Մետաքսե Հակոբյան

Շատ ժամանակ, երբ երանի ենք տալիս, մեր հերոս նահատակներին, պատահական չէ, որովհետև չգիտես, երբ քո կյանքի կեսը քեզանից ուղղակի տարել են, քո կեսը մահացել է, էն կեսը ի վիճակի՞ է ուղղակի ապրելու, թե չէ, և երբ շրջում ես այս հերոսների քաղաքում, իրենց հայացքում միայն մի բան կա, որ դուք ունեք պարտավորություն, դուք, եթե քայլում եք, շնչում եք, ունեք էդ պարտավորությունը մեր արածը կիսատ չթողնելու։ Այս մասին այսօր Եռաբլուրում Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները հենց ամենաբարձր մակարդակով, նույն Նիկոլ Փաշինյանի մակարդակով նշում են, որ Արցախի էջը փակելով է միայն հնարավոր խաղաղություն հաստատել, ինչպե՞ս են այդ մտքին վերաբերում, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանը չի բացել արցախյան էջը, որ ինքն էլ փակի։ Ինքը շատ էսպես մեծ կարծիք ունի, և գիտե՞ք, աստղային հիվանդությամբ է նաև, ոնց որ թե սկսել տառապել ու իրեն թվում է, որ ինքը ամենակարող է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը