Ներքին 1 տարի առաջ - 18:49 18-09-2025

«Արմավիր» ՔԿՀ-ում փորձել են թմրամիջոցը թաքցնել մեղրի մեջ

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի համար բերված մեղրի մեջ թմրամիջոց է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։

Նշվում է, որ այսօր առավոտյան՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալի համար Տ. Ղ.-ի կողմից բերված հանձնուքը:

Արդյունքում մեղրի տարայի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, բաց շագանակագույն զանգված՝ ընդհանուր՝ 3.44 գրամ քաշով: Քաղաքացին ձերբակալվել է, հայտնաբերվածի հետ ներկայացվել է Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը