Ներքին 1 տարի առաջ - 17:52 18-09-2025

Շանթահարված 13-րդ դարի խաչքարը վերականգնվում է

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան է տեղափոխվել կայծակի հետևանքով վնասված 13-րդ դարի խաչքար /պետ ցուցիչ՝ 9.27.3.6/։ Մասնագետների վերահսկողությամբ խաչքարը վերականգնվում է։ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մոտ 2 տարի առաջ Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն վարչական շրջանում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ նկատել էին վնասված արձանագիր խաչքարն ու ահազանգել։

Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանի կողմից արված մանրակրկիտ հետազոտությունը ցույց է տվել, որ կայծակի ուժը բավականին ուժգին է եղել և արդյունքում մոտ 1.0x2.3 մ չափեր ունեցած խաչքարը գրեթե ամբողջությամբ բեկորվել է։ Պահպանված քանդակազարդ և քանդակազուրկ փոքր հատվածներում նախնական շերտավորումներ և ճաքեր էին առաջացել։ Կայծակի հարվածից նաև տեղաշարժվել էր հսկայածավալ ժայռ–պատվանդանը, որի հարավ արևելյան անկյունային հիմնաքարը փշրվել էր։

Խաչքարի բոլոր բեկորները պահպանվել են տեղում։ Եվ հիմա, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան տեղափոխելուց հետո, մասնագետները խնամքով վերականգնում են արձանագիր խաչքարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը