Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 13:04 18-09-2025

Ինձ հայտնի չէ, որ Կադաստրի կոմիտեի նախագահի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում բոլոր մարդիկ հավասար են օրենքի համար, դրանում որևէ կասկած չկա: Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ՔՊ-ականները վեր են օրենքից:

Լրագրողը ի թիվս այլ դեպքերի օրինակ բերեց Կադաստրի կոմիտեի նախագահի հետ կապված միջադեպը:

«Ինձ հայնտի չէ, որ կադաստրի կոմիտեի նախագահի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել: Չի կարելի քրեական դատավարության հետ կապված հարցերը ձևակերպել այնպես, որ դրանք 100-ավոր մետրերի ամպլիտուդ ունենան:

Հատկապես քրեական իրավունքի առանձնահատկությունն այն է, որ պետք է լինի ճշգրիտ: Այդ և բոլոր այն դեպքերը, որոնք ունեն քրեական գնահատական, բոլորը օրենքով սահմանված կարգով պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլորը: Այդտեղ չի կարող կասկած լինել: Սա երբեք քննարկման առարկա չի եղել և չի լինելու 2018-ի հեղափոխոթւյունից ի վեր»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից