Արտաքին 1 տարի առաջ - 22:01 17-09-2025

ԱՄՆ-ն 1,5 միլիարդ դոլար կծախսի ուրանի հարստացման գործարան կառուցելու համար

ԱՄՆ էներգետիկայի նախարարության ազգային միջուկային անվտանգության վարչությունը (NNSA) 1,5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել BWXT Enrichment Operations ընկերության հետ՝ Domestic Uranium Enrichment Centrifuge Experiment (DUECE) փորձնական գործարանի լիցենզավորման, կառուցման և շահագործման համար՝ պաշտպանական նպատակներով սեփական միջուկային վառելիք արտադրելու համար: Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ DUECE գործարանի խնդիրն է ցուցադրել հիմնական տեխնոլոգիական փուլերը՝ պայմանագրային պարտավորությունների չենթարկվող հարստացված ուրանի հուսալի ներքին աղբյուր ապահովելու համար՝ պաշտպանական կարիքների համար։

Ձեռնարկությունը կարտադրի ցածր հարստացված ուրան՝ տրիտիում ստանալու համար, ինչպես նաև բարձր հարստացված ուրան՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի միջուկային շարժիչների համար։

NNSA-ում ընդգծել են, որ DUECE տեխնոլոգիան նախատեսված չէ միջուկային էներգիայի կոմերցիոն արդյունաբերության համար, այլ ունի բացառապես պաշտպանական նշանակություն։

Գերատեսչության տվյալներով՝ BWXT-ի հետ առանց մրցույթի պայմանագիրը թույլ կտա արագացնել նախագծի կատարումը և պահպանել պաշտպանական ծրագրերի ժամկետները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը