Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 19:55 17-09-2025

Համաներում 2026-ին կլինի, որ ազատ արձակվողները Փաշինյանին ձայն տան

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կառավարման 7 տարում համաներում չի հայտարարվել։ Իրավապաշտպանների դիտարկմամբ՝ սա բացառիկ երևույթ է, քանի որ համաներումները ոչ միայն իրավական, այլև հասարակական նշանակություն ունեն՝ արտացոլելով երկրի ներքին քաղաքական և սոցիալական իրավիճակը։

Ուշագրավ է, որ Փաշինյանը ևս ժամանակին կալանքից ազատվել է համաներմամբ։ 2009 թվականին՝ «Մարտի 1»-ի գործով նա 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն 2011 թվականի մայիսի 27-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում կալանքից ազատ արձակվեց։

Թվում էր, թե այս հանգամանքը պետք է նպաստեր, որ Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ կարևորություն տար համաներման ինստիտուտին, սակայն իրականությունը այլ բանի մասին է։

Oragir.News-ի հետ զրույցում «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման հիմնադիրներից Նինա Կարապետյանցը նշում է, որ ինքը համաներումներին կողմնակից չէ։

Կարապետյանցը գտնում է, որ պետք է ունենալ արդարադատության համակարգ, որտեղ յուրաքանչյուր մարդու արարքը ստանա ճշգրիտ գնահատական, պատիժն էլ՝ համարժեք, իսկ քանի դեռ այդպիսի համակարգ չունենք, համաներումը դարձել է Հայաստանի պետականության պատմության կարևոր գործիքներից մեկը։

Կարապետյանցը չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանի օրոք համաներում կհայտարարվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, իսկ Հայաստանի անկախության 34-ամյակի կապակցությամբ համաներման հայտարարումը հնարավոր չհամարեց. «Ընտրություններին ընդառաջ, ամենայն հավանականությամբ, ես կարծում եմ՝ կհայտարարեն, որ իրենց կողմանկիցների և հնարավոր ձայն տվողների թիվը մի փոքր ավելի մեծանա, կամ գոնե խոստում կտան, որ այդպիսի համաներում կլինի՝ ակնկալիքով որ դատապարտյալները և իրենց ընտանիքները ևս իրենց ձայն կտան։ Այդ խոստումը կարծում եմ կլսենք»։

Երկար տարիներ իրավապաշտպան գործունեություն ծավալած Կարապետյանցը կարծում է, որ համաներումն այլևս չի դառնալու ներման կամ հաշտության ակտ։ Դա, նրա կարծիքով, լինելու է մաքուր առևտուր․ «Այսինքն՝ իշխանությունները ազատություն են խոստանալու մարդկանց, ովքեր ենթադրաբար իրենց համար կքվեարկեն, սակայն դա իշխանության հերթական սին խոստումներից է լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը