Ներքին 11 ամիս առաջ - 18:51 17-09-2025

Արարատում բախվել են «Toyota Corolla»-ն և անչափահասի վարած եռանիվ մոտոցիկլը

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 14։00-ի սահմաններում Բաղրամյան գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 58-ամյա Աշոտ Ա․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան և 17-ամյա Ավետիք Ս․-ի վարած եռանիվ մոտոցիկլը։

Ինչպես հայտնուն է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկավարը նախ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: