Ներքին 1 տարի առաջ - 13:15 17-09-2025

Բարերարին էլ չնեղացնենք․ Չարենցավանի մանկապարտեզներից մեկը միաժամանակ 2 անվանում ունի

«Զանգակ», «Հրաշք», «Լուսաբաց», «Ծիծեռնակ» ու այսպես շարունակ։ Հենց այսպիսի անուններ են կրում Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի մանկապարտեզները։

Տարօրինակ է, բայց մանկապարտեզներից մեկը միանգամից երկու անուն ունի. «Ծիծեռնակ» և Ա. Գրիգորյանի անվան։

Հայտնի չէ, թե ո՞վ է Ա. Գրիգորյանը, ի՞նչ կապ ունի, կամ ինչ ծառայություններ է մատուցել Չարենցավանին, որ «Ծիծեռնակ» մանկապարտեզը նաև նրա անունն է կրում։

Ի դեպ, այդ մանկապարտեզի նախկին սաներից ավելի քան 20-ը հանուն հայրենիքի զոհաբերել են իրենց կյանքը, սակայն չգիտես ինչու մանկապարտեզը նրանցից ոչ մեկի անունը չի կրում։



Oragir.News-ի հետ զրույցում Չարենցավանի Ա․ Գրիգորյանի անվան «Ծիծեռնակ» մանկապարտեզից մեզ հորդորեցին մեր հարցերն ուղղել Չարենցավանի համայնքապետարան։ Ավելի ուշ մեզ համայնքապետարանից մեզ պատասխանեցին, որ Անդրանիկ Գրիգորյանը եղել է բարերար, ով մանկապարտեզի համար շատ բան է արել, դրա համար էլ մանկապարտեզը նաև նրա անունն է կրում։



«Երկու անուն չունի․ «Ծիծեռնակը» անունն է, իսկ նա՝ Ա․ Գրիգորյանի անվան։ Մենք հիմնականում ասում ենք «Ծիծեռնակ» մանկապարտեզ՝ Անդրանիկ Գրիգորյան անվան։ Ինքը բարեգործ է եղել, հիմա արդեն կենդանի չէ, բայց իր կենդանության օրոք մանկապարտեզի համար բավականին մեծ գործունեություն է ծավալել։ Դա շատ վաղուց է եղել»,- ասացին համայնքապետարանից։



Այսպիսով՝ ըստ երևույթին, Չարենցավանի համայնքապետարանում որոշել են պահպանել մանկապարտեզի հին՝ «Ծիծեռնակ» անվանումը, սակայն նաև Անդրանիկ Գրիգորյանին չնեղացնել, ուստի՝ մանկապարտեզը կոչվում է Ա․ Գրիգորյանի անվան «Ծիծեռնակ» մանկապարտեզ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի