Արտաքին 1 տարի առաջ - 21:24 16-09-2025

Թուրքիան և Բրազիլիան կնքել են ռազմարդյունաբերական համագործակցության 5-ամյա համաձայնագիր

Բրազիլիայի Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Թուրքիայի հետ ռազմարդյունաբերության ոլորտում 5-ամյա համագործակցության համաձայնագիրը, որը հրապարակվել է երկրի գլխավոր պաշտոնաթերթում։

Փաստաթուղթը ներառում է համատեղ արտադրություն, հետազոտություն, արդիականացում, ինչպես նաև երրորդ երկրներին համատեղ վաճառքների հնարավորություններ։

Ըստ համաձայնագրի՝ թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններին կտրվեն նոր հնարավորություններ բրազիլական շուկայում, իսկ Բրազիլիան կկարողանա օգտվել տեխնոլոգիական հնարավորություններից և արտադրական ներուժի զարգացման ծրագրերից։

Թուրքական ընկերությունները վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված են Բրազիլիայի ռազմարդյունաբերության մեջ։ Օրինակ՝ «Otokar» ընկերության «TULPAR» զրահամեքենան ընդգրկվել է Բրազիլիայի պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթի ցուցակում, «Kale» ընկերության «KTJ-3200» շարժիչը դիտարկվում է նոր հրթիռային ծրագրի համար, իսկ «Canik» ընկերությունը հաղթել է ծանր գնդացիրների մատակարարման մրցույթում։

Բրազիլիան նաև ուսումնասիրում է թուրքական անօդաչու թռչող սարքերի՝ մասնավորապես «Bayraktar TB2»-ի կիրառման հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին