Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:54 16-09-2025

Ամուսինս քիմիա ա ստանում, էդ մարդուն հո չեմ սպանելու. Թումանյանի 6 գյուղում տրանսպորտի խնդիրը սուր է

Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ու նաև գյուղամեջ տանող ճանապարհների հիմնանորոգումն ավարտված է, սակայն խոստացված հանրային տրանսպորտն այդպես էլ չի գործում: Դեռ համայնքների խոշորացման ժամանակ էին Թումանյան համայնքի 6 ՝ Աթան, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ, Քարինջ, Մարց գյուղերի բնակիչներին խոստացել, որ համայնքների խոշորացումից հետո դեպի մոտակա քաղաքներ հանրային տրանսպորտ կգործի, սակայն անգամ նոր ասֆալտապատված ճանապարհով համայնքին հատկացված միկրոավտոբուսներն այդպես էլ երթուղի դուրս չեն գալիս:

Օragir.News-ի հետ զրույցում Շամուտի բնակիչ Արմինե Ղալայանը պատմում է, որ ամուսինը ծանր հիվանդ է ու մշտապես քաղաքից դեղ գնելու անհրաժեշտություն է առաջանում, սակայն տրանսպորտի բացակայությունից ելնելով ստիպված է 6000 դրամ ծախսել Թումանյան հասնելու եւ դեղորայք գնելու համար:

Առհասարակ 6 գյուղերի բնակիներն իրենց խաբված են համարում, քանի որ խոշորացմանը դեմ արտահայտվող բնակիչներին իշխանությունները հենց տրանսպորտի հստակ ու ամենօրյա գրաֆիկով աշխատելու հեռանկար խոստացան ու այդ խոստումներն այդպես էլ օդում կախված մնացին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում