Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 14-09-2025

Կընտրեի Ռոբերտ Քոչարյանին․ միակ նախագահն ա, որի օրոք միշտ հաղթած ենք եղել․ հարցում

Ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկը քաղաքացու ընտրելու իրավունքն է։ Ընտրություններն արտացոլում են հասարակության վերաբերմունքն ու վստահությունը քաղաքական ուժերի, առաջնորդների և առաջարկվող ծրագրերի նկատմամբ։ Հայաստանի քաղաքական դաշտը մշտապես փոփոխությունների կենտրոնում է, իսկ հանրային տրամադրությունները հաճախ են անդրադառնում քաղաքական ընտրության վրա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե այս կիրակի ընտրություններ լինեին, ո՞ւմ կընտրեիք»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ոչ մի քաղաքական ուժի չի վստահում։

«Դժվարանում ասել, այս պահին չկա այդպիսի լիդեր»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Գուրգեն Սիմոնյանին։ «Գուրգեն Սիմոնյանին, որովհետև շատ գրագետ, խելացի անձնավորություն ա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ կընտրեր Ռոբերտ Քոչարյանին։ «Ռոբերտ Քոչարյանին, որովհետև երկրի միակ նախագահն ա եղել, որի օրոք միշտ հաղթած ենք եղել, տնտեսոթյունն աճ ա ապրել, պետականամետ մարդա էղել»,- ասաց նա։

«Նիկոլ Փաշինյանին, որովհետև բոլորը աղբ են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում