Արտաքին 1 տարի առաջ - 12:25 13-09-2025

Նեպալն ունի նոր վարչապետ, ցուցարարներն աջակցում են նրան

Նախկին գլխավոր դատավոր Սուշիլա Կարկին նշանակվել է Նեպալի ժամանակավոր վարչապետ:
Կարկին դարձավ առաջին կինը, որը ղեկավարում է երկիրը, այն բանից հետո, երբ հակակոռուպցիոն մահացու բողոքի ցույցերը ստիպեցին վարչապետ Շարմա Օլիին հրաժարական տալ։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

Կարկին, ով հայտնի է կոռուպցիայի դեմ պայքարով՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնում կմնա մինչև 2026 թվականի մարտին նախատեսված նոր ընտրությունները։

Փողոցային ճնշմանը ենթարկվելով՝ նախագահը լուծարեց խորհրդարանը, որտեղ գերակշռում էին այն կուսակցությունները, որոնց ցուցարարները մեղադրում են լայնածավալ կոռուպցիայի մեջ։

Երկրում բողոքի ցույցերի պատճառ դարձավ կառավարության որոշումը, որով արգելվում էր սոցիալական ցանցերի մեծ մասի օգտագործումը: Արյունալի բախումներից հետո արգելքը հանվեց, սակայն ցույցերը շարունակվեցին կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներով: Բողոքի ցույցի մասնակիցները ներխուժեցին կառավարական շենքեր, այրեցին դրանք, մի քանի նախարարներ ծեծի ենթարկվեցին, վարչապետ Շարմա Օլին հրաժարական տվեց:

Վերջին տվյալներով՝ անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով զոհվել է 51 մարդ, վիրավորվել է ավելի քան 1300-ը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը