Արտաքին 1 տարի առաջ - 22:11 12-09-2025

Հաջորդը կարող է լինել Թուրքիան. Իսրայելի պաշտոնաթող գնդապետ

Կատարում պաղեստինյան բանակցային պատվիրակության վրա Իսրայելի հարձակումից հետո պաշտոնաթող գնդապետ Մոշե Էլադը սպառնալիք է հնչեցրել Թուրքիայի հասցեին․ Նա նշել է, որ հաջորդը կարող է լինել Թուրքիան ու պնդել, որ Ստամբուլն ու Անկարան վտանգի տակ են։

Իսրայելցի գնդապետը նաև նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն անվերապահորեն չի աջակցի Թուրքիային։

Ըստ նրա՝ Թուրքիան կարծում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունն իրեն տալիս է անձեռնմխելիություն, բայց ՆԱՏՕ-ն այնպիսի կազմակերպություն չէ, որը գործում է կոնսեսուսով։

Այնտեղ որոշումները հազվադեպ են կայացվում միաձայն։

«Չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային»-, շեշտել է գնդապետը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի