Արտաքին 1 տարի առաջ - 11:32 11-09-2025

Նեպալի ժամանակավոր կառավարության ղեկավարը խոսել է արտահերթ ընտրությունների անցկացման մասին

Նեպալի Գերագույն դատարանի նախկին ղեկավար Սուշիլա Կարկին, որի թեկնածությանը՝ որպես ժամանակավոր կառավարության ղեկավար, երկիրը փոթորկած անկարգություններից հետո աջակցել են երկրի բանակն ու ցուցարարները, հույս ունի ընտրություններ կազմակերպել մեկ տարվա ընթացքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասել է տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում։

«Նախ և առաջ անհրաժեշտ է վերականգնել խաղաղությունը։ Ես չեմ ասում, որ կարող եմ իրականացնել լայնածավալ տնտեսական բարեփոխումներ։ Իմ առաքելությունն է կազմակերպել ընտրություններ և իշխանությունը հանձնել նոր ղեկավարությանը», - News18-ին տված հարցազրույցում ընդգծել է Կարկին։ Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակում կարևոր է կանխել ընտրությունների արդյունքի վրա ցանկացած ֆինանսական ազդեցություն և երաշխավորել դրանց արդարությունը։

Նրա գնահատականներով՝ ընտրությունների կազմակերպումը կարող է տևել վեց ամսից մինչև մեկ տարի։ «Ես պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ չեմ, ես դատավոր եմ և երկարաժամկետ քաղաքական հավակնություններ չունեմ», - ընդգծել է Կարկին՝ չբացառելով, որ ընտրությունները կարող են առաջ բերել նոր կամ ավելի երիտասարդ առաջնորդների։

Շաբաթվա սկզբից Նեպալի տարածքում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցները, որոնք կազմակերպվում էին ի նշան բողոքի՝ ընդդեմ երկրում կոռուպցիայի և սոցցանցերի արգելքի։ Ցույցերի հետևանքով հրաժարական տվեց վարչապետ Շարմա Օլին։ Սեպտեմբերի 9-ին՝ բողոքի ցույցերի ֆոնին, կառավարությունը վերացրեց սոցիալական ցանցերի արգելքը:

Կարկին Նեպալի Գերագույն դատարանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2016-2017 թվականներին՝ դառնալով երկրում այս պաշտոնը զբաղեցրած առաջին կինը։ Նա հայտնի է դատական ​​համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերին իր աջակցությամբ։

Դատավորի պաշտոնից հեռանալուց հետո նա դարձել է քաղաքացիական հասարակության ակտիվիստ։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց