Ներքին 1 տարի առաջ - 10:18 11-09-2025

Դեմոկրատները տեղի ունեցածը համարում են դեմոկրատիայի ամենամեծ սպառնալիքը․ Գոհար Վեզիրյան

Գոհար Վեզիրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր Յուտայի համալսարանում բազմահազարանոց ուսանողական լսարանի առջեւ սպանվեց 31-ամյա Charlie Kirk-ը։ Charlie-ին պահպանողական ակտիվիստ էր, ամենադիտվող եւ քննարկվող պոդքասթի հեղինակ։

Ովքեր ծանոթ են նրա գործունեությանը, վստահաբար, մեծ հետաքրքրությամբ են հետեւել ԱՄՆ քոլեջներով նրա շրջագայության ու բաց դեբատների միջոցով ուսանողության մեջ թրամպիստական գաղափարների տարածման ահռելի ու նյարդ պահանջող աշխատանքին։ Նրան հաճախ ֆաշիստ էին անվանում, որովհետեւ սեռական փոքրամասնությունների, տրանսգենդերների, աբորտների դեմ պայքարի առաջամարտիկ էր։ Սրան զուգահեռ վերջինս Աստվածաշունչ էր քարոզում՝ բավական մանրամասն քննարկելով վերոնշյալ թեմաներն հենց այդ կոնտեքստում։ Նրա հիմնադրած կազմակերպությունը «Turning Point USA» համարվում էր MAGA շարժման «բաբախող սիրտը»։ Սա ոչ միայն համալսարականներին ու քոլեջի ուսանողներին համախմբող կազմակերպություն էր, այլեւ ամենամեծ և ամենահավակնոտ երիտասարդական միավորն էր վերջին քարոզարշավի ընքացքում։ Դոնալդ Թրամփի համար ամենանշանակալի միջոցառումները՝ մարդաշատության, կրեատիվության, շքեղության, թիրախին ճիշտ հարվածելու առումով՝ «Turning Point USA» կազմակերպության կողմից են անցկացվել։

31-ամյա Charlie-ն Թրամփի մտերմագույն մարդն էր։ Թեպետ նա պաշտոնապես չէր համարվում խորհրդական եւ գրանցված չէր այդ հաստիքում Սպիտակ տանը, բայց ավելին էր, քան նշանակվածները։ Ստվերային խորհրդատու էր, ընտանիքին շատ մոտ կանգնած մեկը, Թրամփի ավագ որդու ամենօրյա ընկերը։ Վերջինս նրան եղբայր է անվանել իր ցավակցական գրառման մեջ, իսկ Թրամփը նրան որակել է «պատրիոտ»՝ առաջին իսկ արձագանքում տեղի ունեցածը որակելով որպես «ամենասարսափելի բաներից մեկն է, որ ես երբևէ տեսել եմ»։

Ողջ օրը ուշադրությամբ հետեւել եմ դեմոկրատների արձագանքին՝ Օբամայից սկսած։ Սոցիալական մեդիայում նրանց գրառումների տակ էլ ատելության խոսք տարածողներ, մահվան փաստին սմայլիկներով արձագանքողներ կային։ Մեծ արագությամբ եւ սաստող հակադարձումներով էին խմբագրվում քոմենթները։
Տեղի ունեցածը դեմոկրատները համարում են ամերիկյան դեմոկրատիայի վերջին տասնամյակների ամենամեծ սպառնալիքը․ սպանություն՝ խոսքի, կարծիքի, մտածածդ գաղափարը, թեկուզ անընդունելի, բարձրաձայնելու համար։ Հանրապետականները եւս մտահոգված են գերբեւեռացված համակարգի համար։ Բեւեռների՝ աջերի ու ձախերի արանքում ամեն օր ատելություն է խմորվում։ Թրամփիստները, որոնք էականորեն տարբերվում են հանրապետականներից, վստահ են, որ սա Թրամփի դեմ արված հերթական սարսափելի քայլն է։

Charlie-ն ամուսնացած էր Էրիկայի հետ, որը Միս Արիզոնա տիտղոսն է ստացել տարիներ առաջ։ Մեկ տարեկան տղա եւ երեք տարեկան աղջիկ, ընտանեկան սիրառատ վիդեոներ, որտեղ Charlie-ն ժպտում է։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը