Արտաքին 1 տարի առաջ - 21:12 10-09-2025

Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի

Եվրախորհրդարանի ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ ուղղվածության խմբակցությունները սեպտեմբերի 10-ի՝ լույս 11-ի գիշերը մտադիր են խնդրել նոր քվեարկություն անցկացնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու վերաբերյալ:

Այս մասին հայտնել է Politico-ն։

Նախաձեռնություններից մեկը պատրաստել է աջ և ծայրահեղ աջ քաղաքական գործիչներին միավորող «Հայրենասերները՝ Եվրոպայի համար» խումբը: Խմբակցությունում մասնավորապես դժգոհ են Միացյալ Նահանգների հետ ֆոն դեր Լյայենի կնքած առևտրային համաձայնագրից։

Քվեարկության առանձին հայտ են մտադիր ներկայացնել ձախերը, որոնց առևտրային հարցերից բացի մտահոգում է Գազայի հատվածում հակամարտության նկատմամբ Եվրահանձնաժողովի անգործությունը:

Politico-ն նշում է, որ ֆոն դեր Լյայենը վայելում է Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնության աջակցությունը, ուստի նրան անվստահություն հայտնելու հավանականությունը փոքր է։ Սակայն, կենտրոնամետ դաշինքները կարող են ֆոն դեր Լյայենից զիջումներ կորզելու հնարավորություն ստանալ, ինչպես դա արեցին անվստահության վերաբերյալ հուլիսին տեղի ունեցած վերջին քվեարկության ժամանակ։

Հուլիսին Եվրախորհրդարանում տեղի էր ունեցել Եվրահանձնաժողովի նախագահին անվստահություն հայտնելու քվեարկություն: Այն ժամանակ նախաձեռնությանն աջակցել էին 175 պատգամավորներ, դեմ էին արտահայտվել 360-ը, իսկ 18-ը ձեռնպահ էին մնացել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը