Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:55 10-09-2025

Ի՞նչը խեղաթյուրեցի, Ձեր տեղակալի ասածն եմ կարդում, տեղյակ չե՞ք իրարից․ Թովմասյանը՝ Անդրեասյանին

«Այս տարի ևս կրթական տարին մեկնարկեց դասագրքերի բացակայությամբ։ Ես ուզում եմ հասկանալ՝ կազմակերպչական, կամ ինչ խնդիրների պատճառով է, որ արդեն որերորդ տարին մենք սկսում ենք տարբեր դասագրքերի բացակայությամբ, և երեխաներին ուղղորդում ենք դեպի համացանց, որտեղ այնքան էլ լավ բաներ տեղի չեն ունենում»․- ԱԺ նիստին՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, հարցրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ թվարկելով, թե կոնկրետ որ դասագրքերն են բացակայում։

Նախարարը պատասխանեց, որ պատգամավորի ունեցած ինֆորմացիան՝ դասագրքերի հետ կապված, իրականությանը չի համապատասխանում։ «Բոլոր Ձեր նշած առարկաները ունեն դասագրքեր, որոնք ծառայում են դպրոցներում։ Եթե ուզում եք՝ կարող եմ Ձեզ հրավիրել նախարարություն և այդ դասգրքերը հատ առ հատ ցուց տալ»։

Ավելի ուշ հարց ուղղելու համար Թովմասյանը մոտեցավ ամբիոնին և դիմելով ԿԳՄՍ նախարարին, ասաց․ «Ես ձեր նկատմամբ խորը հարգանք ունեմ, բայց սա վերաբերմուք չի։
Դուք փոխանակ պատասխանեք՝ ինչու չկան այդ դասագրքերը, ինչ խնդիր կա, ասում եք՝ սուտ ա, չկա էդպիսի բան, մի խեղաթյուրեք։ Ի՞նչը խեղաթյուրեցի, Ձեր փոխնախարարի՝ ասուլիսում ասածն եմ կարդում, ձեր տեղակալն ա, տեղյակ չե՞ք իրարից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս