Մամուլ 2 տարի առաջ - 08:20 28-09-2024

Ի՞նչը կարող է Հայաստանի համար փոխարինել նավթին ու գազին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պղինձն ու մի շարք այլ մետաղներ լինելու են մոտակա դարաշրջանի զարգացման կարևորագույն շարժիչ ուժերը։ Մինչև 2035 թ. պղնձի պահանջարկն ունենալու է կրկնակի աճ, իսկ պղնձի արտադրությունը չի հասնելու այդ պահանջարկի մակարդակին: 2035 թ. դրությամբ պղնձի դեֆիցիտը համաշխարհային շուկաներում կազմելու է ցածր արտադրողականության դեպքում՝ 9,9 միլիոն, իսկ բարձրի դեպքում՝ նույնիսկ կանխատեսվող ամենալավ արտադրության դեպքում՝ 1,5 մլն տոննա»։ Այս մասին երեկ նշեց Հանքագործների ու մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ Հայաստանի հանքարդյունաբերությանը նվիրված ֆորումի ժամանակ:

Իր հերթին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին նշեց, որ պղինձն այսօր անցումային մետաղ է, որն անհրաժեշտ է կանաչ տնտեսության անցնելու համար: Նա պարզաբանել է, որ պղնձի պահանջարկը կաճի աշխարհում նույն էլեկտրական մեքենաների արտադրության ավելացման ֆոնին։ Խուդոլին հայտնել է, որ էլեկտրական մեքենաների արտադրության համար պահանջվում է 4 անգամ ավելի շատ պղինձ, քան ներքին այրման շարժիչով մեքենաների արտադրության համար։ «Անցումը դեպի կանաչ տնտեսություն և ածխաթթուացում մեծ հնարավորություն է այն երկրների համար, որոնք նախկինում ավելի քիչ մրցունակ էին ածխաջրածին արտադրող երկրների հետ: Անցումային մետաղները, այդ թվում՝ պղինձը, նավթ ու գազ են այս երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար»,-ասաց նա:

Ի դեպ, հավելենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև սեպտեմբերի 27-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթն ուղղված է հետազոտական նախագծերի համատեղ իրականացմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․