Ներքին 1 տարի առաջ - 16:05 09-09-2025

«Հայաստան» խմբակցությունը քննարկում է Աննա Վարդապետյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հարցը

«Հայաստան» խմբակցությունը քննարկում է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հարցը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ասաց, որ այս պահին դեռ վերջնական որոշում խմբակցությունում չկա։ «Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, քանի որ քննարկումները դեռ շարունակվում են, այդ թվում՝ հիմնավորումների մասին եկեք չխոսենք»։

Նա տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ Գլխավոր դատախազին պաշտոնազրկելու նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը։ «Նախագիծը մտնում է օրակարգ և Ազգային ժողովի նիստում քննարկվում է ստանդարտ կարգով, ինչպես Ազգային ժողովի այլ որոշումներ, առանց ժամկետային սահմանափակման։ Որոշումն ընդունված է համարվում ձայների 3/5 հարաբերակցությամբ»։

Դիտարկմանը, թե ակնկալո՞ւմ են, որ ՔՊ-ից պատգամավորներ իրենց կմիանան՝ նա պատասխանեց. «Եթե որոշում ընդունենք նման հարց ներկայացնել, ապա այս հարցի արծարծումը բացարձակ կապ չունի նրա հետ՝ ՔՊ-ն կմիանա՞, թե՞ չէ։ Կարևոր խնդիրներից մեկը նաև հանրությանը ներկայացնելն է Աննա Վարդապետյանի ոչ կոմպետենտ լինելը, քաղաքական շահերով առաջնորդվելը։ Թե ի՞նչ որոշում կկայացվի՝ առաջիկա քննարկումներին կարծում եմ, որոշում կլինի և դրա հիմնավորումները կներկայացնենք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը