Արտաքին 1 տարի առաջ - 14:38 09-09-2025

ԱԽ քարտուղարը Ավստրիայի Ազգային խորհրդի Արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահի ու պատգամավորի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Սեպտեմբերի 9-ին Ավստրիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի Արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Պետրա Բայրի և պատգամավոր Վայթ Դենգլեր հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Հանդիպմանն ավստրիական կողմի խնդրանքով անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերին:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Ավստրիա երկկողմ հարաբերություններին, քննարկել համագործակցության հնարավոր ուղիները՝ առանձնակի շեշտելով տնտեսական համագործակցության ու ներդրումների կարևորությունը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին