Ներքին 1 տարի առաջ - 13:01 09-09-2025

ՀՀ և ԼՂ պաշտպանության համար զոհվածների ընտանիքներն ու զինհաշմանդամները Երևանում գույքահարկի արտոնություններ կստանան

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 9-ի նիստին հավանություն ստացավ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու, համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին որոշման նախագիծը, որն ընդգրկված էր օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում։

Այս որոշմամբ Երևան քաղաքում սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության և կազմակերպություններին համայնքային սեփականություն հանդիսացող անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով սահմանվեց արտոնություն՝ ազատելով հաշվարկված առկա հարկային պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից 42 միլիոն 855 հազար ՀՀ դրամի չափով, ապա դրանց մասով անշարժ գույքի հարկ ու փոխադրամիջոցի գույքահարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից կատարել վճարում:

Որոշմամբ սահմանված արտոնություններ կստանան.

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամները.

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամները.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք.

համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց (մշտական) օգտագործող կազմակերպությունները՝ տվյալ անշարժ գույքի մասով, եթե համայնքային սեփականություն հանդիսացող անհատույց (մշտական) օգտագործման տրամադրված անշարժ գույքի տարածքում չի իրականացվում ձեռնարկատիրական գործունեություն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում