Ներքին Խոսք 1 տարի առաջ - 09:30 09-09-2025

Դիլիջանում կոյուղաջրերը լցվում են 9-րդ հարկանի շենքի նկուղը․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Դիլիջան քաղաքի Գետափնյա 2 շենքն է, որը վերանորոգվել է էներգարդյունավետության ծրագրով։ Բազմաբնակարան ինը հարկ ունեցող շենքի բնակիչները բողոքում են, որ շենքի կոյուղին խաթարված է, կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղը, դա սպառնում է քանդել շենքի հիմքերը։

Եղա այդ շենքում, գարշահոտ էր նկուղում, հակասանիտարական վատ վիճակը զանազան հիվանդությունների բույն է։ Շենքի բնակիչները հայտնեցին, որ Դիլիջանի համայնքապետարանը խողովակներ է բերել, որ մաքրի վնասված կոյուղագիծը, սակայն աշխատանքները կիսատ է թողել։

Այդ շենքի բնակիչ վաստակաշատ նկարիչ, դասախոս Համլետ Ասատրյանն ասաց, որ իր թոռները խուսափում են իրեն Երևանից հյուր գալ․ քանի որ վախենում եմ վնասված կոյուղու պատճառով հավաքված բյուր մոծակներից։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան