Ուղիղ եթեր
Մամուլ 11 ամիս առաջ - 07:23 05-09-2025

Առողջապահական բյուջեն ավելանում է, բայց «պետպատվերն ավարտվել է, հերթագրվեք». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Պետպատվերն ավարտվել է, հերթագրվեք» նախադասությունը գրեթե ամեն տարի՝ տարվա կեսին, լսում են պետպատվերի աջակցության համար դիմած ՀՀ քաղաքացիները։ Առողջապահական բյուջեն ավելանում ու ավելանում է, բայց ամեն տարի պետպատվերների հատկացումների վիճակը նույնն է։ Պետպատվերներ տրամադրող եւ համակարգող միակ պատասխանատուն առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության ղեկավար Սամվել Խարազյանն է, նրանից հետո 2-րդ պատասխանատուն՝ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը։ Իսկ ինչ ունեցվածք ունի Սամվել Խարազյանը, որը խաթարեց պետպատվերների ոլորտի հնարավոր զարգացումը։ Սամվել Խարազյանը, համաձայն 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագրի, ունի 9 անշարժ գույք՝ 1 այգետնակ, 2 հողամաս, 2 ավտոտնակ, 4 բնակարան։ Այսպիսին է Խարազյանի համեստ ունեցվածքը։ Նա գույքերը ձեռք է բերել 2017, 2020, 2022 թվականներին Երեւանում եւ Աբովյան քաղաքում։ Խարազյանը նշել է, որ այգետնակը ձեռք է բերվել 2024 թվականին, սակայն այդ մասին հայտարարատու տարում «ձեռք բերված գույքեր»-ի բաժնում նշված չէ։ Ինչպես եւ ինչ արժեքով է գնել այգետնակը՝ հարցական է։ Սամվել Խարազյանը 2022 թվականին գնել է հենց նույն թվականի արտադրության MG ավտոմոբիլ։ Նրա բանկային ավանդները կազմել են 10 հազար դոլար եւ 256 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 9 մլն 81 հազար դրամ, 25 հազար 729 դոլար, 4 հազար 563 եվրո։ Սամվել Խարազյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 230 հազար դրամ, 800 ԱՄՆ դոլար, 3,2 հազար եվրո։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23 մլն 318 հազար դրամ։ Եկամուտներից 4 մլն 584 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է առողջապահության նախարարությունից։ Խարազյանը Քաղաքացիական պայմանագրերից եւս ստացել է եկամուտներ: ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտից» նա ստացել է 8 մլն 895 հազար դրամ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից՝ 2 հազար 649 դոլար, Մոր եւ մանկան առողջապահական ինտեգրված ծառայությունների ծրագիր, Տաջիկիստանի ԱԲՍՀՆ-ից՝ 1,043 դոլար, Եվրոպական Միություն, GOPA PACE-ից ստացել է 6 հազար 860 եվրո։ «Որպես այլ եկամուտ» գումարներ են հայտարարագրվել այլ բանկերից՝ «Էվոկա» բանկից, «Ակբա» բանկ ԲԲԸ-ից։ Սամվել Խարազյանը շահաբաժին է ստացել նաեւ «Ակբա» բանկ ԲԲԸ-ից։ Վարձակալության դիմաց Խարազյանը եւս գումար է ստացել՝ 486 հազար դրամ «Փիլլարս» ՍՊԸ-ից, 790 հազար՝ Առաքելյան Ռուզաննայից, 966 հազար դրամ՝ Գեւորգյան Անահիտից։ 80 հազար 200 դրամը Խարազյանը ստացել է ֆինանսների նախարարությունից»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ