Արտաքին 1 տարի առաջ - 21:36 04-09-2025

AZAL-ի վթարից հետո ՌԴ-ի կողմից ապահովագրության չվճարման ենթադրությունները ցինիկ են. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության կողմից «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետ կապված ապահովագրական միջոցների չվճարման մասին տեղեկատվությունը ցինիկ ենթադրություններ են, նման հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։

Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Մենք գործ ունենք ողբերգության վերաբերյալ արդեն ծանոթ ցինիկ ոճով ևս մեկ ենթադրության հետ, որը նախատեսված է լսարանի հուզական արձագանքի համար: Նման ակնարկները չեն համապատասխանում իրականությանը։ Սա սուտ է»,- նշել է նախարարությունը։

Գերատեսչությունից հայտնել են, որ ինքնաթիռի վիրավոր ուղևորներին և մահացածների հարազատներին կատարվել են ապահովագրական վճարումներ՝ ընդհանուր առմամբ 358,4 միլիոն ռուբլու չափով։

«Թռիչքի 62 ուղևորներից 46-ի վնասվածքների և մահվան հետ կապված պահանջները լիովին կարգավորվել են, այդ թվում՝ վճարումները լիովին կատարվել են Ռուսաստանի 15 քաղաքացիներից 7-ի, Ադրբեջանի 38 քաղաքացիներից 35-ի, Ղրղզստանի բոլոր 3 քաղաքացիների և Ղազախստանի 6 քաղաքացիներից 1-ի համար: Շարունակվում են աշխատանքները վիրավորների և մահացածների հարազատների հետ՝ ամբողջական փոխհատուցման նպատակով փոխհատուցման չափերի շուրջ համաձայնեցման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը