Ներքին 1 տարի առաջ - 15:39 04-09-2025

2025 թ․ առաջին կիսամյակում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.011 քրեական վարույթ է քննվել

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.011 քրեական վարույթ (2024-ին՝ 887), որից 477-ը փոխանցվել է 2024 թվականից:

Հաշվետու ժամանակահատվածում 1011 քրեական վարույթից 53-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 64), 316-ը կարճվել է (2024-ին՝ 240), որից 269-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 203), իսկ 47-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 37), 41-ը միացվել է (2024-ին՝ 29), 23-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 5), 24-ը՝ հաշվառվել որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 93), 554-ը՝ փոխանցվել 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 455):

Դատարան ուղարկված 51 վարույթից 1-ը քննվել է սպանության, 3-ը` առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ մարդուն առևանգելու, 6-ը՝ ֆիզիկական ներգործության, 20-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելու կամ ներգրավելու, 1-ը՝ երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, 1-ը՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 16-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 61 տուժողից 20-ը եղել է մինչև 12 տարեկան, 14-ը՝ 12-14, 17-ը՝ 14-16, 10-ը՝ 16-18:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը