Ներքին Խոսք 1 տարի առաջ - 10:27 04-09-2025

Առաջիկայում լայն թափով ընթանալու են Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները. Գագիկ Ծառուկյան

Սիրելի´ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայե´ր, իմ երկրի ու ժողովրդի իրական բարեկամնե´ր,
Ուզում եմ կիսվել լավ լուրով. Մեկնարկել և առաջիկայում լայն թափով ընթանալու են Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Վստահ եմ, որ այս արձանով մեր երկրում բացվելու է նոր էջ՝ նոր հույսերի և հաջողությունների։

Վերջին ամիսների ընթացքում ես աշխարհի տարբեր ծայրերի հեղինակավոր հայերից, սովորական քաղաքացիներից ստացել եմ խնդրանքներ՝ այս կամ այն կերպ միանալու շինարարական աշխատանքներին, անգամ՝ ֆինանսական մասնակցության ձևով։ Մարդիկ ցանկանում են մասնակիցը լինել հիրավի պատմական մի պրոցեսի, պատմական իրադարձության։

Արձանի կառուցման հետ կապված բոլոր հարցերը ես վերցրել եմ ինձ վրա և ստիպված եմ եղել մերժել ֆինանսական մասնակցության առաջարկները, քանի որ իմ ընտանիքն ունի որոշում՝ ստանձնելու նախագծի բոլոր ծախսերը։ Շնորհակալ եմ բոլոր առաջարկների համար. ես վստահ եմ բոլորիդ բարի ցանկությունների և ազնիվ մղումների վրա։

Մյուս կողմից՝ այո, թեև Քրիստոսի արձանի կառուցման գաղափարը իմը և իմ ընտանիքինն է, բայց արձանը պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, իմ երկրի իրական, աշխարհասփյուռ բարեկամներին, բոլոր քրիստոնյաներին, և այն, միաժամանակ, ազգային կառույց է։

Հաշվի առնելով մարդկանց մեծ ցանկությունը՝ մասնակից դառնալու այս պատմական պրոցեսին, որոշում եմ կայացրել և հանձնարարել եմ մշակել մեխանիզմներ, որպեսզի յուրաքանչյուր հայ՝ աշխարհի ցանկացած ծայրից, իմ երկրին բարի կամեցող ցանկացած մարդ, հնարավորություն ստանա մասնակցելու շինարարական աշխատանքներին, կարողանա մի ծառ տնկել, մի դույլ հող բերել, մի քար դնել, կարողանա աղոթքը շուրթերին, երազանքը մտքում՝ որևէ աշխատանք կատարել։

Կստեղծվեն համապատասխան հնարավորություններ, և մարդիկ կիմանան, թե ինչպես է հնարավոր իրականացնել իրենց ցանկությունը։ Հարյուր տարի էլ անցնի՝ մեր թոռները, ծոռներն ասելու են, որ այս արձանի շինարարության վրա իրենց պապերն ու տատերը քար են դրել, մասնակից են եղել։ Սերնդեսերունդ հպարտանալու ենք դրանով։

Ես շինհրապարակում լինելու եմ շինարարի կողքին, բանվորի հետ բանվորություն եմ անելու, ուրախությամբ անելու եմ յուրաքանչյուր գործ, որի կարիքը տեղում կլինի։ Բոլոր ցանկացողները կարող են անել նույնը։

Մեր բոլորի ջանքերով՝ Քրիստոսի արձանը վեր է խոյանալու։ Այն դառնալու է Ազգային վերածննդի, ներքին համերաշխության, աշխարհին ներկայանալու խորհրդանիշ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը