Ուղիղ եթեր
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 20:00 03-09-2025

Ճշտեք՝ Փաշինյանը լո՞ւրջ է խոսում, թե՞ փոխաբերական իմաստով

Նիկոլ Փաշինյանի՝ «Կառավարությունը ես եմ» խոսքը նոր որակավորում ստացավ այսօր՝ սեպտեմբերի 3-ին։

«Ես էլ եմ Կառավարությունն ինչ-որ առումով, մետաֆորիզմ կա այդտեղ, որովհետև ես Կառավարության անդամ եմ, Կառավարության անդամ են նաև այլ նախարարներ և հավաքական առումով մենք բոլորս, այո՛, Կառավարություն ենք»,- ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր միջազգային «Արբիտրաժային շաբաթվա» հանդիսավոր բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Այսպիսով՝ նախարար Գալյանը վերաորակավորեց Փաշինյանի խոսքը, դրան հաղորդելով ոչ թե ուղիղ, այլ փոխաբերական իմաստ։ Նա նաև խառնեց մասն ու ամբողջը։

Մասի և ամբողջի մասին առաջին համակարգված գիտելիքը մատուցվում է դպրոցի 4-րդ դասարանում, մաթեմատիկայի դասընթացում։ Երեխան առաջին անգամ այս դասընթացի ժամանակ է տարբերում մասն ամբողջից։ Հետագա կրթության ու դաստիարակության ընթացքում մարդը մասի և ամբողջի տարբերությունն ու ընդհանրությունը հասկանալու բազմաթիվ առիթներ է ունենում։

Քաղաքականության մեջ ևս մասն ու ամբողջը տարբեր բաներ են։ ՄԱԿ անդամ են 200-ից ավելի պետություններ։ Հայաստանը ՄԱԿ անդամ պետություն է։ Բայց Հայաստանը ՄԱԿ-ը չէ, ՄԱԿ-ում մեկ ձայն ունեցող պետություն է։

Իհարկե՝ կառավարության անդամը կարող է լիազորվել և կոնկրետ հանգամանքներում հանդես գալ կառավարության անունից։ Նույնպես քաղաքացին կարող է լիազորվել ու ինչ-որ պաշտոնում հանդես գալ պետության անունից։ Սակայն չի կարելի ընդհանրացնել ու ասելը, թե քաղաքացին պետությունն է կամ նախարարը կառավարությունն է։ Դրանք էապես տարբեր բաներ են։ Եվ ամեն ոք դրանք կարող է տարբերել։

ՔՊ-ական Կառավարության որոշ նախկին անդամներ կասկածվել են կոռուպցիայի մեջ։ Եթե կասկածվողն ասեր, որ Կառավարությունն ինքն է, ապա կասեի՞ն, որ Կառավարությունը կասկածվում է կոռուպցիայի մեջ։ Այսպիսի ընդհանրացումն անարդար կլիներ։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ավստրիայում ՀՀ հյուպատոս ոմն Աշխեն Ալեքսանյանի՝ Հայաստան վերադառնալիս, օդանավակայանում ձերբակալել են։ Կարելի՞ է ընդհանրացնել և ամբողջ դիվանագիտական կորպուսին կասկածել նման ենթադրյալ հանցանքների մեջ։ Ամիսներ առաջ Գյումրիում Նիկոլ Փաշինյանը, անցյալի 1-2 դրվագ հիշատակելով, ընդհանրացրեց ու բոլոր մրցակիցներին որակեց գող, ավազակ։ Այսօրինակ ընդհանրացումները, մասն ու ամբողջը նույնացնելը անազնիվ, անպատասխանատու, անարդար է։

Առավել ուշագրավ է այն, որ Արդարադատության նախարարը վարչապետի խոսքի մեջ մետաֆորիզմ է տեսնում։ Նկատենք, որ փոխաբերական արտահայտություները կիրառվում են առակներում, առասպելներում, հեքիաթներում, էպիկական ժանրի տեքստերում։ Գիտակարգային, ճշգրիտ տեքստերում, քաղաքական խոսույթում բառերը կիրառվում են ուղիղ իմաստով։ Գալյանի գնահատմամբ՝ Փաշինյանը ոչ թե ուղիղ իմաստով է ասել «Կառավարություն ես եմ», այլ փոխաբերական, մետաֆորիկ։

Նախարարի այս գնահատականը հիմք ընդունելով, լրագրողները, պատգամավորները, նախարարներն ու քաղաքացիները թյուրըմբռնումներից խուսափելու համար այսուհետև Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ամեն անգամ կարող են հավելյալ ճշտել, նա լո՞ւրջ է ասում, թե՞ փոխաբերական իմաստով։ Օրինակ՝ խաղաղության, անկախության, ժողովրդավարության, ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին նրա խոսքը լո՞ւրջ է։ Ի՞նչ կլինի, եթե նա խոստովանի, որ լուրջ չի խոսում։ Իսկ եթե նա հաստատի, որ իր խոսքն ուղիղ իմաստով է, ապա նրա գործընկերներն, այդ թվում նախարար Գալյանը, չեն կարող սրբագրել նրա ասած սխալ բաները, դրանց տալով փոխաբերական իմաստ։

Պարզ ասած՝ մասն ամբողջի հետ նույնացնելն ազնիվ չէ և վայել չէ առնվազն 4-րդ դասարանի կրթություն ունեցող մարդուն։ Եվ լավ կլինի, եթե քաղաքական գործիչները պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց դիրքին, քաղաքական տեքստերում ուղիղ ու լուրջ խոսեն, քանի որ ազատ աշխարհն ու հանրության մեծ մասը նրանց խոսքն ընկալում է ուղիղ իմաստով, ոչ թե փոխաբերական։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին