Ներքին 1 տարի առաջ - 18:32 03-09-2025

Համբարձում Մաթևոսյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են բնապահպանական ծառայությունների թվայնացման գործընթացը


Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին։

Նախարար Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի բնապահպանական օրակարգի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության համար՝ ընդգծելով, որ Նիդերլանդների փորձն այս ոլորտում անգնահատելի է, և այդ գիտելիքի ներմուծումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում իրականացվող ծրագրերում։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղությունների։ Մասնավորապես՝

ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ ջրի որակի վերահսկումից մինչև կլիմայական մարտահրավերների պայմաններում նորարարական լուծումների ներդրում,
թափոնների տեսակավորման և վերամշակման հիմնախնդիրներ։ Այս համատեքստում նախարար Մաթևոսյանը ներկայացրել է արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգը, որը շուտով ներդրվելու է Հայաստանում։

Քննարկվել է նաև բնապահպանական ծառայությունների թվայնացման գործընթացը։ Նախարարը տեղեկացրել է, որ բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ հասանելի են առցանց։

Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է վերջին շրջանում իրականացված օրենսդրական բարեփոխումները, որոնք միտված են բնապահպանական քաղաքականությունը դարձնել ավելի ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան։

Հանդիպման ավարտին առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովին՝ քննարկելով միջազգային գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորությունները։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները