Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 03-09-2025

Ջրհեղեղից հետո մի երկու ջարովնիկ տվին, բայց կարկուտի վախտ զադ չեն տվել. Արճիսի բնակիչ

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրը հայտնի է իր դեղձի այգիներով: Դեռ խորհրդային տարիներին գյուղը հարյուրավոր հեկտարներով այգիներ ուներ, որոնց միրգը տեղափոխվում էր ԽՍՀՄ գրեթե բոլոր երկներ: Անկախությունից հետո, տեղացիները միրգն իրացնում են հիմնականում տեղում, քիչ մասն է արտահանվում: Արդեն երկու տարի է սակայն արճիսցիները դեղձ չունեն: Նախորդ տարի, Դեբեդ գետի վարարման հետևանքով, այգիների մի մասը հեղեղվել են, իսկ այս տարի ուժեղ կարկտահարությունից է վնաս կրել գյուղացին:

Արճիսցիները Oragir.News-ին հայտնեցին, որ ջրհեղեղից հետո ինչ-որ չափով աջակցություն են ստացել այն բնակիչները, ովքեր գետամերձ տարածքում այգիներ են ունեցել ու տուժել են, սակայն կարկուտից հետո որևէ աջակցություն չեն տեսել: Մի խոսքով արդեն երկրորդ տարին է՝ Տավուշի ամենաբերքառատ գյուղերից մեկում մնացել են առանց դեղձի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը