Ներքին 3 տարի առաջ - 22:14 06-03-2023

ՀՀ ուժերի կողմից ձեռնակված պատասխան գործողությունները թշնամուն զգացնել տվին, որ արցախցին քնած չէ․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ հակամարտ զորքերի շփման գոտում թշնամու կողմից ձեռնարկված գործողությունը որոշները որակեցին սադրանք, որոշները՝ դիվերսիա, իսկ ոմանք՝ ահաբեկչություն: Բոլոր տարբերակների հետ կարելի է և՜ համաձայնել. և՜ վիճել: Սակայն ես ունեմ իմ տարբերակը: Դա գործողություն էր, որն իր բովանդակությամբ, գրեթե, չէր տարբերվում Բուդապեշտում հայ սպային քնած ժամանակ կացնահարած դահճի հրեշավոր արարքից, ինչը լրիվությամբ տեղավորվում է թուրքական տրամաբանության մեջ…

Թուրքը նախընտրում է դիմացինին խոստումներով սիրաշահել, բթացնել նրա զգոնությունը, եթե հնարավոր է, քնեցնել, իսկ հետո սպանել…

Օրեր առաջ նրա հետ մտնելով բանակցությունների մեջ, մենք փորձեցինք հավատալ անկեղծ ու կառուցողական շփումների հնարավորությանը: Բայց, ինչպես միշտ, այնպես էլ այս գործողությամբ թուրքը ցույց տվեց, որ ինքը չի փոխվել, և իր հետ պետք է վարվել այնպես,, ինչպես տարիներ առաջ վարվում էին «նախկինները…»։

Իսկ «նախկինները» վարվում էին այսպես. եթե թշնամին շփման գծի որևէ հատվածում խախտում էր կատարում (անկախ նրանից դա դիպուկահարի կրակոց էր, թե դիվերսիոն ներթափանցման փորձ), ապա իսկույն ստանում էր անհամարժեք և դաժան պատասխան…
Դրանից հետո լռում էր, քանի որ նա միայն այդ լեզուն գիտի…

Հ.գ.- Չնայած երեկվա մեր ծանր կորուստներին, այդուհանդերձ, հայկական ուժերի կողմից ձեռնակված պատասխան գործողությունները թշնամուն զգացնել տվին, որ արցախցին քնած չէ…»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի