Ներքին 1 տարի առաջ - 11:16 03-09-2025

ՊԵԿ-ը մեկնարկում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման իրազեկման հանդիպումների նոր փուլը

Սեպտեմբերի 10-ից մեկնարկում է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ իրազեկումների նոր փուլը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից:

ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից կազմակերպվող իրազեկման միջոցառումների նոր շարքի առաջին հանդիպումը կկազմակերպվի Երևանում, սեպտեմբերի 10-ին ժամը 16։00-ին, Կոմիտաս 35 հասցեում։ Հանդիպման ընթացքում մանրամասը կներկայացվեն ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու քայլերը: Ի դեպ, հանդիպման համար նախատեսված դահլիճը կահավորված կլինի անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ համակարգիչներով և այն քաղաքացիները, որոնք ունեն բջջային նույնականացման քարտեր (miD), հնարավորություն կունենան, իրազեկմանը զուգահեռ, լրացնել և հանձնել եկամուտների տարեկան հայտարարագիրը։
Հանդիպմանը մասնակցելու համար քաղաքացիները պետք է [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին նախապես ուղարկեն հետևյալ տվյալները՝ անուն ազգանունը, ՀԾՀ-ն, կոնտակտային տվյալները և էլեկտրոնային փոստային հասցեն:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում իրազեկման հերթական հանդիպումները նախատեսված է կազմակերպել սեպտեմբերի 12-ին, 17-ին, 19-ին, 24-ին և 26-ին, ժամը՝ 16։00-ին՝ նույն հասցեում։ Հաջորդ հանդիպումների մասին ևս լրացուցիչ կիրազեկվի։
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման և իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով Երևանում և մարզերում տարբեր ձևաչափերով շարունակվում են իրազեկման միջոցառումները։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները
00:00 Քնել 6 ժամ, զգալ 10 ժամվա էներգիա. հարվարդի փորձագետները կոտրեցին ուղեղի կոդը