Ներքին 1 տարի առաջ - 21:48 02-09-2025

Սոցապ նախարարության մամուլի խոսնակն ազատվել է պաշտոնից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն ազատվել է աշխատանքից։

Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։

«Տեղեկացնում եմ, որ իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ։

Նախորդած 5 տարիների ընթացքում փորձել եմ ու հույս ունեմ՝ ինչ-որ չափով օգտակար եմ եղել քաղաքացիների համար, որ մի դուռ պակաս թակեն, մի զանգ քիչ անեն, մի իրավունք ավել իրացնեն, մի ծրագրի ու արտոնության մասին ավել ինֆորմացիայի տիրապետեն։

Ծանր ոլորտ, խոցելի խմբերի հետ աշխատանք, ճգնաժամեր․․․ լավատեսությամբ հույս ունեմ նաև, որ ես ու իմ թիմն այս ճանապարհին հաղորդակցության դաշտում խնդիրները կարողացել ենք հասցնել նվազագույնի։

Մեծ հաճույքով աշխատել եմ լրագրող գործընկերներիս հետ. արդյունավետ համագործակցության համար շնորհակալ եմ բոլորին:

Շնորհակալությունների շարք՝ նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, Նորք տեխնոլոգիաների կենտրոնի, խնամքի ծառայություններ մատուցող մեր բոլոր ՊՈԱԿ-ների գործընկերներիս՝ ԶԼՄ-ների հետ աշխատելու մշտական պատրաստակամության, իսկ առհասարակ՝ մեծ ծանրաբեռնվածության տակ ու լուռ համեստությամբ ոլորտում ահռելի աշխատանք տանելու համար։

Շնորհակալ եմ նախարարներին՝ որոնց հետ աշխատել եմ, վստահության, համատեղ աշխատանքի համար։

Ոլորտի հանդեպ իմ ունեցած հետաքրքրության ու կապվածության մասին երկար կգրեմ. դրա կարճն ու առանց ռոմանտիզմը՝ այս ոլորտում աշխատել եմ անչափելի մեծ սիրով»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները
00:00 Քնել 6 ժամ, զգալ 10 ժամվա էներգիա. հարվարդի փորձագետները կոտրեցին ուղեղի կոդը