Ավելին 1 տարի առաջ - 20:05 02-09-2025

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը

Աֆղանստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 1400-ի, ավելի քան 3000 մարդ վիրավորվել է:

Այս մասին հայտնել է  Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։

«Կունարի նահանգի շրջաններում երկրաշարժի հետևանքներն այս պահին հետևյալն են. 1411 զոհված, 3124 վիրավոր, 5412 ավերված տուն», – գրել է նա X սոցիալական ցանցում։

The Associated Press-ը նշում է, որ զոհերի թիվը դեռ կարող է զգալիորեն աճել` հատկապես հաշվի առնելով այն, որ Մուջահիդը տվյալներ է տրամադրել միայն մեկ նահանգի համար։ Փրկարարները դեռևս փորձում են հասնել երկրաշարժից լրջորեն տուժած մի շարք հեռավոր լեռնային շրջաններ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը