Ավելին 1 տարի առաջ - 20:37 02-09-2025

ՄԱԿ-ը բավարար միջոցներ չունի Աֆղանստանում երկրաշարժից տուժածներին օգնելու համար

ՄԱԿ-ի Աֆղանստանում գտնվող թիմերը բյուջետային կրճատումների պատճառով բախվում են երկրաշարժից տուժածներին օգնելու համար անհրաժեշտ ռեսուրսների պակասի հետ:

Այս մասին ասել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) մարդասիրական օգնության համակարգող Ինդրիկա Ռատվատեն։

«Աֆղանստանում կա 22.5 միլիոն մարդ կարիքավոր է։ Վերջերս Պակիստանից վերադարձել է ավելի քան 1.7 միլիոն աֆղան փախստական։ Մենք ստիպված ենք եղել փակել հարյուրավոր հաստատություններ ֆինանսավորման կրճատման պատճառով։ Երկրի պահուստները գրեթե սպառվել են։ Մենք դիմել ենք հարևան երկրներին օգնության համար, բայց սա մրցավազք է ժամանակի դեմ, մենք չունենք ռեսուրսներ, մենք ստիպված ենք միաժամանակ զբաղվել մի քանի ճգնաժամերով»,- ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նա ասել է, որ «միջազգային հանրության կողմից անհապաղ գործողություններ են անհրաժեշտ»՝ Աֆղանստանի ժողովրդին օգնելու համար։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև