Հայտարարագիր 1 տարի առաջ - 22:15 02-09-2025

Առանձնատներ, բնակարան, 116․6 մլն կանխիկ, 45․9 մլն եկամուտ․ Ռուստամ Բաքոյանի և նրա ծնողների ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և նրա ծնողների՝ Քուպար և Զուրբա Բաքոյանների հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Ռուստամ Բաքոյանը ազգությամբ եզդի է, վերջինս 7-րդ և 8-րդ գումարումների ԱԺ պատգամավոր է ընտրվել է ազգային փոքրամասնությունների բաժին հասնող քվոտայով։ Նա ներկայումս կատարում է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պարտականությունները, քանի որ ՔՊ-ն պաշտոնանկ էր արել հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Թագուհի Թովմասյանին։

Որպես անշարժ գույք՝ Ռուստամ Բաքոյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Արարատի մարզի Վեդի համայնքում, որը նա գնել է 2019 թվականի մայիսի 22-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ բնակարան՝ Երևանում, որը գնել է 2023 թվականի դեկտեմբերի 5-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորն ի սկզբանե չի հայտարարագրել, սակայն նշել է, որ 90 օրից ավելի տիրապետում է 2009 թվականի NISSAN մակնիշի ավտոմեքենայի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։

Բաքոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2 մլն 513․858, տարեվերջին՝ 960․403,8 դրամ։ Բացի այդ, նա հայտարարագրել է խոշոր կանխիկ գումար․ տարեսկզբին՝ 29 մլն 600 հազար դրամ և 28 հազար դոլար, տարեվերջին՝ 40 մլն դրամ և 35 հազար դոլար։

2024 թվականի հաշվետու տարում Բաքոյանի եկամուտները կազմել են 25 մլն 15․140 դրամ, որից 10 մլն 679․140 դրամն ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 4 մլն 700 հազար դրամը՝ Ամերիա բանկից վարկերի տեսքով ստացած փոխառությունը, 636 հազար դրամը՝ կենսաթոշակը։ ՔՊ-ականը ևս 9 մլն դրամ հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ չմանրամասնելով դրա ծագումը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 36 մլն 544․174 դրամ։

Բաքոյանն իր եկամուտներից 4 մլն 700 հազար դրամ հատկացրել է անշարժ գույքի վերանորոգմանը։

ՔՊ-ականի հայրը՝ Զուրբա Բաքոյանը, անշարժ գուքի բաժնում հայտարարագրել է որդու հայտարարագրած առանձնատունը՝ Արարատի մարզի Վեդի համայնքում, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 150, տարեվերջին՝ 950 դրամ, իսկ կանխիկ միջոցներ առհասարակ չի հայտարարագրել։

Ռուստամ Բաքոյանի հոր տարեկան եկամուտը կազմել է 487.800 դրամ, որը նրա կենսաթոշակն է։

Պատգամավորի մայրը՝ Քուպար Բաքոյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 սեփական տուն՝ Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում՝ գնված 2019 թվականի մայիսի 22-ին։ Տարեվերջին այս տունը պահպանվել է։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 300 դրամ, տարեվերջին՝ 700։ Նա հայտարարագրել է նաև բավականին խոշոր կանխիկ գումար․ տարեսկզբին 45 մլն 500 հազար դրամ, տարեվերջին՝ 63 մլն դրամ։

ՔՊ-ական պատգամավորի մոր տարեկան եկամուտը կազմել է 20 մլն 479․400 դրամ, որից 479․400 դրամը նրա կենսաթոշակն է, իսկ 20 մլն դրամը նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ չհստակեցնելով, թե ինչ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»