Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 16:55 02-09-2025

Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծանր է

Երևանի Ամիրյան փողոցում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ընդգծելով, որ հոսպիտալացվել է երեք քաղաքացի:

«Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մյուսի վիճակը միջին ծանրության է, երրորդ քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար, նա անցնում է համապատասխան հետազոտություններ»,– ասված է նախարարության հաղորդագրությունում։