Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:19 02-09-2025

Սիմիդյանը մի դիմում էլ է գրել․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հուլիսին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատված Հակոբ Սիմիդյանը ՔՊ վարչության ընտրություններից հաշված օրեր առաջ ՔՊ վարչության անդամի թեկնածությունից ինքնաբացարկ է ներկայացրել։

Մեր տեղեկություններով՝ նա չի հաղթահարում Նիկոլ Փաշինյանից նեղվածությունը եւ որոշել է իր վերաբերմունքն այսպես արտահայտել։

Գրել էինք, որ Սիմիդյանի հրաժարականը թեպետ վաղուց հասունացած քայլ էր, քանի որ նրա աշխատանքից կառավարությունում բոլորն էին դժգոհ, սակայն վերջին կաթիլը դարձել է այն, որ Գորիսում իշխող ուժի քաղաքական ժողովին նա հանդգնել էր հակաճառել Փաշինյանին, դեմ խոսել վարչության ընտրությունների քարոզչական որոշ կարգերի մասին, ինչն էլ, ասում են, Փաշինյանը չի հանդուրժել եւ երկու օր անց ազատել է նրան։

Մեր աղբյուրներն ասում են, որ Սիմիդյանն իրականում, որպես այդպիսին, քարոզարշավ էլ չի արել ՔՊ պատվիրակների շրջանում՝ համարելով, որ իր կողմից քննադատված կարգերով քարոզչության մասնակցելը սխալ է։ Թե կոնկրետ ինչից է դժգոհ եղել, մեր աղբյուրը չհայտնեց։

Երեկ փորձեցինք անձամբ նրանից պարզել, սակայն նա չցանկացավ խոսել այդ մասին, միայն հաստատեց, որ վարչության անդամի թեկնածությունից ինքնաբացարկ է ներկայացրել։ Արդյոք հեռանո՞ւմ է կուսակցությունից, Սիմիդյանը վստահեցրեց, որ նման բան չի կարող լինել։

Հիշեցնենք, որ նա երկար տարիներ Փաշինյանի ամենավստահելի մարդկանցից էր՝ նրա օգնականը, վարորդը, 2009-ին էլ Փաշինյանը որոշ ժամանակ Սիմիդյանի տանն էր թաքնվել։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում