Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:30 01-09-2025

Ուսուցիչ եմ․ միայն լավ սովորելով լավ ապրել հնարավոր չէ․ հարցում

Բոլոր ժամանակներում գիտելիքն ու կրթությունը եղել են այն հիմնական գործոնները, որոնք որոշում են մարդու ապագան։ Ուսումը ոչ միայն ապահովում է մասնագիտական զարգացում, այլև ձևավորում է պատասխանատու, մտածող և նախաձեռնող անհատ։ Կրթության շնորհիվ մարդը ձեռք է բերում այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար թե՛ անձնական, թե՛ հասարակական կյանքում։ Սակայն շատ են նաև այն կարծիքները, որ միայն լավ սովորելով հնարավոր չէ լավ ու արժանապատիվ կյանք ունենալ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հայաստանում միայն լավ սովորելով հնարավո՞ր է լավ ապրել»։

«Ոչ, որովհետև ուսուցիչ եմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլանցորդ էլ ասաց, որ չի վստահում ո՛չ ներկա, ո՛չ նախկին իշխանություններին։ «Միանշանակ ոչ, տենց ա արդեն 35 ավել տարի։ Չեմ վստահում իշխանություններին, ո՛չ ներկայիս, ո՛չ նախկին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա հնարավոր է։ «Այո, գիտելիքը հիմա դեֆիցիտ ա դարձել»,- ասաց նա։

«Կասկածում եմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում